Չարենցավանի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել
2020 թվականի դեկտեմբերի 3-ին Hraparak.am լրատվական կայքում հրապարակված նյութը, որում ասվում էր՝ իբր Չարենցավան համայնքի ավագանու 15 անդամներից 10-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, չի համապատասխանում իրականությանը:
Չարենցավան համայնքի ավագանու օրինական կայացված նիստերից և ոչ մեկում երբեք չի քննարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկող որևէ նախաձեռնությանը միանալու հարց:
Վերոնշյալ մամուլում տեղ գտած հրապարակումը իրենից ներկայացնում է ընդամենը Չարենցավան համայնքի ավագանու մի քանի անդամների անձնական դիրքորոշումը, հետևաբար, այն որևէ կապ չունի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի օրինական կայացրած որոշման կամ ուղերձի հետ:
[b]Հարգանքով՝ Չարենցավանի համայնքապետարան
[/b]