211652_close_icon
views-count13040 դիտում article-date 13:18 04-12-2020

Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տալիս գրավել Լելե Թեփեն՝ ասելու համար՝ դուք տվեցիք, ես ազատագրեցի. չասեմ՝ որքան կորուստ ունեցանք, և այդտեղից զորքը սկսեց մեծ թափով նահանջել. Աշոտ Մինասյան․ Tert.am

Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից պատերազմ սկսելու գլխավոր պատճառը մեր երկրի ղեկավարի թույլ լինելն էր: Պարտության համար ևս գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/04/Ashot-Minasyan/3461148?fbclid=IwAR3fngPWlmr8aLis-hy9wylxNgBpYHyq8TpO1PDAMuKY7PvZTBwRWjC08Mo]Tert.am[/url]-ը։ «Պատերազմը սկսվեց նրանից, երբ թշնամի երկիրդ տեսավ, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու, երբ տեսնում են, որ քայքայված են պետությանդ բոլոր սյուները: Թշնամիդ պարտության խարանից հետո պատեհ առիթ էր ման գալիս, որ կարողանա կատարել 25-30 տարվա ծրագիրը»,- ասաց նա: Աշոտ Մինասյանի կարծիքով՝ պատերազմը նաև սկսվեց այն պատճառով, որ Փաշինյանը պետության ղեկավար պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները: «Ինչ վերաբերում է պարտությանը, կասեմ հետևյալը՝ երբ հրամանատարական կետերից հանում են քո գեներալիտետին, ովքեր կռել էին 2 հաղթանակ, հեռացվում են պաշտոններից և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր չգիտեին՝ ինչ է պատերազմը կամ աճել էին ինչ-որ շտաբներում, տաքուկ անկյուններում, դարձել էին բարձր զինվորական պաշտոնյաներ: Բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին»,- նշեց նա: «Սիսական» ջոկատի հրամանատարը, որը մարտական գործողություններ ժամանակ եղել է հարավային և հարավ-արևելյան հատվածներում, պատմեց, թե ինչի հետևանքով հայկական զորքերի նահանջը սկսվեց: «Գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը, ոչ սթափ վիճակում գտնվելով, գուցե հարբած, ինչպիսին ինքը լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով: Իր նպատակն էր ներկայացնել ժողովրդին, որ դուք տվեցիք Լելե Թեփեն, ես ազատագրել եմ այն: Եվ այդ չկայացած գեներալիտետն ընդունում է այդ փաստը որպես իրողություն և հրաման, անցնում են հարձակման, հասնում են մինչև Ստանցիա – Կենդ-Հորադիզ խաչմերուկ: Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, չներկայացնեմ՝ ինչքան զոհ ենք տվել այդտեղ: Եվ զորքը սկսում է ահավոր մեծ թափով նահանջել: Չգիտեմ՝ դա նահանջ ասեմ, թե փախուստ»,- նշեց նա: Աշոտ Մինասյանի խոսքով՝ զինվորը հստակ կատարել է իր աշխատանքը, չի պարտվել այս պատերազմում: Ըստ նրա՝ պարտվել են պետության ղեկավարը և նրա նշանակած հրամանատարները: «Նույն փախնող զորքի հրամանատարին հանում են իր աշխատանքից՝ Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքը, և նշանակում են Նուբարաշենի գնդի հրամանատար: Ես մտածում եմ հետևյալը՝ սա պայմանավորված պարտության տանելու իրավիճակ էր, և խուճապ սարքողներին իրենք հետո սկսեցին կա՛մ տեղավորել տարբեր պաշտոնների, կա՛մ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել տվյալ անձանց: Սա դավաճանություն է, և հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այս ամբողջը եղել է դավաճանություն, սա մտածված քայլ է եղել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր