Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիատների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձևակերպումների մասին:
Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիատների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր:
Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների...
Posted by Suren Sargsyan on 2020 թ. դեկտեմբերի 3, հինգշաբթի