«Շիրակի» մարզադպրոցի սանը զոհվել է Արցախում
«Շիրակ» ակումբի սան ՝ դարպասապահ Արտյոմ Կարապետյանը, զոհվել է Արցախում հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մեր սան՝ դարպասապահ Արտյոմ Կարապետյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Կարապետյանների ընտանիքին և հարազատներին»,-ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ: