Հայաստանը ներկայացնող Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը Իրկուտսկում անցկացվող միջազգային մրցաշարում հաղթող է ճանաչվել
Սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվեց մարտական սամբոյի ,,Բայկալի գավաթ,, անունը կրող առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից:
Հաճելի է, որ խաղարկվող 7 հավաքածու մեդալներից՝ 68 կգ քաշային կարգի ոսկին բաժին հասավ մեր պետությունը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, ում գերազանց ելույթների պատվին հնչեց հայոց օրհներգն ու ծածանվեց եռագույնը:
Հիշեցնենք, որ Վարիկ Վարդանյանը մեր ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր:
Մրցաշարի հաղթողներ դարձան նաև 4 մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից և Հարավային Կորեայից:
[b]Sambo.am
+37440558680
[/b]