Ես Մեսիին ամռանը կվաճառեի. «Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար
«Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կառլես Տուսկետսը անդրադարձել է կատալոնական ակումբից Լիոնել Մեսիի հեռանալու թեմային:
«Տնտեսական առումով ես նախորդ ամռանը կվաճառեի Մեսիին: Դա ցանկալի կլիներ:
Պետք է հաշվի առնել եկամուտներն ու միջոցների խնայողությունը: Լա Լիգան պահանջում է սահմանափակել աշխատավարձերը», ասել է Տուսկետսը:
Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբի ղեկավարությունը նրան բաց չթողեց: