1473 դիտում
15:11 03-12-2020
Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի
Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։
Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա նշեց, որ միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների դեպքում։
«Մասնավորապես, խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասին է։ Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- նշեց նախարարը։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է օնլայն դիմում ներկայացնի, աաջիկա օրերին կարգավորումը կհաստատվի, հնգօրյա ժամկետում գումարը կփոխանցվի բանկային հաշվին։
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում քաղաքացիների տներին հասցված վնասների փոխհատուցումը տեղի կունենա»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
22:14 04-01-2021
Շուռնուխում 12 ընտանիքներ դուրս են եկել իրենց տներից․ բոլորին կտրվի փոխհատուցում․ Սյունիքի փոխմարզպետ
1698 դիտում
11:53 05-09-2014
Բնակարանների գնանկու՞մ. Անշարժ գույքի բորսան կանխատեսում է բնակարանների համընդհանուր էժանացում
Այս բաժնից
652 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
973 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության