Ադրբեջանի ՊՆ-ը Սոթքի ոսկու հանքից կադրեր է հրապարակել. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել. «Ադրբեջանի ՊՆ-ը Սոթքի ոսկու հանքից կադրեր է հրապարակել։ Շինություններից մեկի վրա էլ արդեն թուրքի դրոշն է։ Սոթքի աշխատակիցները չգիտեն՝ ում դիմեն։
Հիշեցնեմ՝ Սոթքում աշխատում է 1645 մարդ։ Հիշեցնեմ՝ Վարդենիսի շրջանը գործազրկության ամենածանր ցուցանիշ ունեցողներից է։ Հիշեցնեմ նաև, որ այս պահին Հայաստանում բացարձակ անիշխանություն է»։