«Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´... Գնա´, որ մնանք». Թեհմինա Վարդանյան
Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գնա´, որ մնանք
Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանած կապիտուլյանտը, երկիրը նոյեմբերի 10-ից դժգույն ու դժբախտ դարձրած գործակալը երկուս ու կես տարի այնքան չարություն, ատելություն, դաժանություն ու վանդալիզմ սերմանեց ժողովրդի մեջ, այնքան մարդկանց հանեց իրար դեմ, այնքան վատ վիճակի հասցրեց երկիրը` կրթությունից, տնտեսությունից ու առողջապահությունից սկսած, ավարտած զրոյական անվտանգությամբ, որ այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում:
Երբեմնի անվտանգ երկրներից մեկը դարձել է ամենաանապահով տեղը թե´ բնակության համար, թե´ զուտ գոյատևման:
Գնա´ էլի, գնա´... Քայքայեցիր երկիրը, ոչնչացրեցիր արժեքները, խարխլեցիր պետականության հիմքերը... Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...»: