7446 դիտում
16:58 19-01-2020
Ընկերներ, բա՞ն է փոխվել, էլ նախկին արժեքները չկա՞ն․ Թեհմինա Վարդանյան
Ավաղ, օր օրի առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացմանն ենք ականատես լինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«2018 թվականին «Ելք» դաշինքը պայքարում էր ընդդեմ շղթայական թանկացումների։ Պայքարում էր հանուն քաղաքացու շահի ու հանուն լավ պետության տեսլականի։
Անցան բուռն երկու տարիներ։ Տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում, կարծես թե, պետք է քաղաքացին ավելի արժանավայել կյանք ունենար և, այո՛, բարձրանար կյանքի որակը։ Իշխանությունը ստանձնեց «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություն։ Ավաղ, օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման և, ինչու ոչ, շղթայական թանկացումների։ Բայց դա, երևի թե, մեզ թվում է։ Երևի թե, աղքատությունը մեր գլխում է։
Հ.Գ. Ընկերներ, բա՞ն է փոխվել։ Էլ նախկին արժեքները չկա՞ն։ Էլ նախկին ազնիվ մղումները չկա՞ն։ Մենք միասին էինք չէ՞ պայքարում նման երևույթների դեմ։ Թե՞ ինչ-որ բան լավ չեմ հիշում։
Այո՛, իհարկե, հեղափոխությունը ակներև է։ Սկզբունքներ են փոխվել»,-նշել է նա։
Նմանատիպ նյութեր
2855 դիտում
14:47 18-02-2020
Քաղաքապետարանում թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը