Վալերի Կարպինը գրազ է եկել Խորեն Բայրամյանի հետ
Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է, թե ինչ գրազ է եկել թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հետ, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/117176/karpin-ete-bayramyann-ays-tarva-verjin-khaxerum-2-gol-chkhpi-apa-petq-e-sapri-glukhy-kam-mazery-nerki-var-guynov.html]Sport.News.am[/url]-ը:
«Եթե Բայրամյանն այս տարվա վերջին խաղերում առնվազն 2 գոլ չխփի, ապա պետք է սափրի գլուխը կամ մազերը ներկի վառ գույնով:
Մրցաշրջանի մեկնարկում Բայրամյանը լավ էր հանդես գալիս, սակայն չէր կարողանում դառնալ գոլի հեղինակ»,- ասել է 51-ամյա Կարպինը Матч Премьер հեռուստաալիքի եթերում: