3705 դիտում
16:50 01-12-2020
Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել
Թուրքիայի դատախազությունն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ «ահաբեկչական ցանցի» և 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար կասկածվող 82 գործող ու նախկին զինծառայողների ձերբակալման հրամամանագրեր է արձակել։ Այս մասին գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/12/01/massovye-zaderzhaniya-posle-surovyh-prigovorov-v-turcii-idut-aresty-voennyh?fbclid=IwAR2G11OWCa10qHjp1I7guQXNdrn7Fw6e2gpFc3erI_DWdrOki6-_RKvz910]eadaily[/url] պարբերականը՝ թուրքական Anadolu պետական տեղեկատվական գործակալությանը հղումով։
Երեքշաբթի առավոտյան ոստիկանությունը ռեյդեր է իրականացրել թուրքական 39 նահանգում, 63 մարդ արդեն ձերբակալված է։ Հաղորդվում է, որ 82 կասկածյալից 70-ը դեռ գործող զինվորական են։
Բացի այդ, FETO-ի հետ ենթադրյալ կապերի համար աշխատանքից ազատվել է 848 զինծառայող, այդ թվում՝ Թուրքիայի ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ։
Նմանատիպ նյութեր
9024 դիտում
16:04 29-09-2017
Թուրքիայում զինվորականների հերթական զանգվածային ձերբակալություններն են տեղի ունենում
2787 դիտում
20:33 17-02-2015
Թուրքիայում ուսանողուհու բռնաբարությունից եւ սպանությունից հետո զանգվածային ցույցեր են սկսվել
Այս բաժնից
1093 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
997 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1033 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»