211652_close_icon

Թուրքիայում զինվորականների հերթական զանգվածային ձերբակալություններն են տեղի ունենում

views-count9096 դիտում article-date 16:04 29-09-2017
Թուրքիայի իշխանությունները 117 բարձրաստիճան զինվորականների ձերբակալության թույլտվություն են տվել, որոնց կասկածում են 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Այդ երկրի անվտանգության ուժերը երկրի 45 նահանգներում սկսել են ձերբակալման օպերացիան։ Մասնավորապես, առավել շատ սպաների ձերբակալություններ են տեղի ունեցել արևմտյան Իզմիր քաղաքում։ Հիշեցնենք, որ 2016 թ-ի հուլիսի 15-ին ձեռնարկված հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 250 մարդ, վիրավորվել՝ 2000-ից ավելին։ Իշխանությունները հեղաշրջման միակ կազմակերպիչ են համարում ամերիկաբնակ Թեֆուլլահ Գյուլենին, իսկ նրան սատարելու համար ձերբակալել են հազարավոր քաղաքացիների, մասնավորապես, երկրի ուժային կառույցներում։

Նմանատիպ նյութեր