Գվինեայի ափերին ծովահենները հարձակվել են թուրքական նավի վրա
Արևմտյան Աֆրիկայում գտնվող Գվինեայի ափերի մոտ ծովահենները հարձակվել են թուրքական Tango Rey բեռնանավի վրա: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը` հղում տալով Maritime Bulletin պարբերականին:
Նշվում է, որ թուրքական նավը հարձակման է ենթարկվել բոյեմբերի 30-ի գիշերը, ծովահենները դեռևս նավի վրա են:
Աղբյուրը նշում է, որ նավը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի նավահանգիստ է ժամանել նոյեմբերի 25-ին, խարսխվել` նոյեմբերի 26-ին:
2001 թվականին կառուցված Tango Rey նավը ունի 129,45 մետր երկարություն և 15,85 մետր լայնություն: