Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ-ում դիտորդական կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցով Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20201201/karabakh-1587103335.html]ria.ru[/url]-ն։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող դիտարկման կենտրոն ստեղծելու և գործարկելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են, ստորագրվել է համաձայնագիր»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում առաջիկայում կենտրոնի աշխատանքի մեկնարկի համար: