Թուրքիան Միջերկրական ծովում զբաղվում է չափազանց ագրեսիվ, սադրիչ բնույթի գործողություններով․ Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հայտարարել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում էական առաջընթաց չի արձանագրվել, գրում է հունական [url=https://www.ekathimerini.com/259738/article/ekathimerini/news/merkel-says-not-as-much-progress-on-eu-turkey-relations?fbclid=IwAR3yYTa-a95u3vTycH3JUOMXZHcShy4RBkh5OEv0Rje_C-q9xW24sYGiiww]Ekathimerini[/url] թերթը։
«Մենք ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերություններում այնքան առաջընթաց չենք գրանցել, որքան կցանկանայինք»,- հայտարարել է նա եվրոպական հարցերով խորհրդարանական հանձնաժողովների անդամների առցանց ժողովի ժամանակ։
Մերկելը նշել է, որ Թուրքիան «Միջերկրական ծովում զբաղվում է չափազանց ագրեսիվ, սադրիչ բնույթի գործողություններով»՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այդ երկրիը «մեծ հարգանքի է արժանի մեծ թվով սիրիացի փախստականների ընդունելու համար»։