12275 դիտում
21:20 30-11-2020
ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության աշխատակիցներ, եթե չեք հասկանում, որ սա հայրենազրկված մարդկանց պայքար է, ուրեմն պատասխան եք տալու Փաշինյանի բոլոր հանցանքների համար. Տ. Աբրահամյան
Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա մասնավորապես նշել է.
«ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչականի աշխատակիցներ, սա ներքաղաքական պայքար չի, սա աթոռակռիվ չի, սա հայրենազրկված մարդկանց պայքար է։
Եթե այս պարզ ճշմարտությունը չե՞ք գիտակցում՝ եկեք մանրամասն բացատրեմ, եթե գիտակցաբար եք անում, ուրեմն իմացեք, որ բոլոր առումներով պատասխան եք տալու Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքների համար։
Ու հիշեք, որ մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու։
Եթե շարունակելու եք համալրել նրանց շարքերը, ապա պատրաստ եղեք հավասարապես կրելու պատասխանատվությունը, որը որ վաղ թե ուշ կրելու է Նիկոլ Փաշինյանը»։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/30/1172257/]
Հիշեցնենք[/url], որ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երթ են անում, նրանց մեծ մասին ոստիկանությունը բերման ենթարկեց՝ բիրտ ուժ կիրառելով:
Նմանատիպ նյութեր
26259 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
1267 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1084 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
904 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել