211652_close_icon
views-count79745 դիտում article-date 18:23 28-11-2020

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է, իսկ ամուսինս և երկու փրկարար՝ վիրավորվել են։ Տեսնելով անօգնական սպային, թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խաղաղապահի հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար… Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան… Միթե՞ այլևս անտերության ենք մատնված»,- գրել է նա ու արձագանքի համար նշել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր