Ռուսական կործանիչները թիրախավորել են Սիրիայի Լաթաքիա շրջանում ջիհադական հենակետերը
Ռուսական օդատիեզերական ուժերը նախորդ գիշեր մի քանի ավիահարվածներ են հասցրել սիրիական Լաթաքիա շրջանի հյուսիսարևելյան հատվածում՝ թիրախավորելով Ջաբալ Ալ-Ակրադ շրջանի ջիհադականներին, գրում է [url=https://www.almasdarnews.com/article/syria-russian-jets-hammer-jihadist-stronghold-in-northeast-latakia/]almasdarnews.com[/url] կայքը:
Ըստ Լաթաքիայի նահանգապետարանի ներկայացրած զեկույցի՝ ռուսական օդատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել «Հայաթ Թահրիր ալ–Շամ» և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» խմբավորումների համար որպես կենտրոնակայաններ ծառայող Քաբանիի ջիհադական հենակետին:
Զեկույցում ասվում է, որ ռուսական ավիահարվածներով թիրախավորվել են նաև Իդլիբ-Լաթաքիա առանցքի երկայնքով տեղակայված ջիհադական հենակետերը:
Հայտնի է, որ ռուսական օդատիեզերական ուժերը հաճախ են նման ավիահարվածներ հասցնում, երբ տեղեկություններ են ունենում ջիհադականների, նրանց վերապատրաստման ճամբարների և ռազմակայանների գտնվելու վայրերի մասին: