Իսպանիայում ձերբակալվել է ենթադրյալ 8 ջիհադական
Իսպանիայում ձերբակալվել են 6 տղամարդ և 2 կին` ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով: Բացի դրանից, նրանց մեղադրում են զինյալներ հավաքագրելու մեջ, որոնք ցանկություն են հայտնում կռվել Սիրիայում և Իրաքում:
Հայտնի է, որ կասկածյալները միջնորդի օգնությամբ կապի մեջ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: