SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 23-ամյա Արիստակես Դադայանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ, նոյեմբերի 27-ին, դիմել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը կեսգիշերն անց իր բնակության վայրին մոտ անհայտ անձը գաղտագողի՝ հետևից մոտեցել է իրեն և դանակին նմանվող առարկան դրել է իր պարանոցին ու ասել․ «Դուք պետք է շատ զգույշ մնաք, ինչպես նաև Արտաշը, պետք է զգույշ և ուշադիր լինի ձեր հետագա քայլերում»:Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշը հանդիսանում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, իսկ Ա․ Դադայանը ոստիկաններին հայտնել է․ որ ինքը Ա․ Պետրոսյանի օգնականն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ազգային ժողովի պատգամավորի օգնականը դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ դանակը պահել են իր պարանոցին ու սպառնացել
2020.11.28 11:46


Twitter
Вконтакте
Одноклассники
