2695 դիտում
20:54 27-11-2020
Մենք դիրք չենք զիջել, ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը՝ ավելի հոծ թվով զինվորականներով․ Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի հանքի տարածքի վերահսկողության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/11/27/Tovmasyan/3454742?fbclid=IwAR1uUsINm_P4RWM2cOYwwA8fgDqUEVA5G_nKD9xbBPuK4Wgt8rB7ifBSmTE]Tert.am[/url]-ը գրում է. Մենք պաշտոնապես գեներալի կողմից ստացանք հավաստիացումներ, որ սահմանը ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ։ Մենք դիրքավորվել ենք և նախկին անհասկացվածությունը, որ եղել է, հիմա շտկվել է և այնպես չէ, որ մենք դիրք ենք զիջել, մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը և պաշտպանում ենք ավելի հոծ թվով զինվորականներով․ Սոթքի հանքից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը․
«Ես հարց տվեցի, թե ինչո՞ւ են նախկինում քիչ զինվորականներ եղել, և իրենք, փաստորեն, մի քանի հարյուր հոգով են եկել և «կուլտուրական ներխուժել» են, պարզաբանեցին՝ քանի որ մենք դիրքավորված ենք եղել, չենք մտածել, որ իրենք կգան և այդպիսի իրավիճակ կլինի, հիմա փոխհամաձայնության են եկել այդ թվում նաև ադրբեջանական զինուժի հետ և զինվորական պայմանավորվածության համաձայն՝ հայկական կողմը պահպանելու է մեր պետական սահմանը, իրենք լինելու են իրենց դիրքերում։ Մենք պետք է լիահույս ու վստահ լինենք, որ հայկական բանակը կատարում է իրա առաքելությունը»։
Ինչ վերաբերում է հանքի շահագործմանը, Թագուհի Թովմասյանը նշեց, որ զինվորականները այդ մասին տեղեկություն չեն ունեցել, բայց հավաստիացրել են, որ այնպիսի դիրքերում են, որ հնարավորություն կա, որպեսզի հանքը շահագործվի։
Պատգամավորը նշեց, որ Սոթքի մասով բանակցություներ չեն լինելու, իսկ սահմանի մյուս մասերում, որտեղ հայկական կողմը դիրքավորվել է, հնարավոր է հետագայում անհասկացություն լինեն, բայց մեծ շուքով հյուրերի չեն սպասում․ «Եթե հանքի ղեկավարությունը որոշի, որ աշխատանքները վերսկսում են, ապա հայկական բանակը կկարողանա ամբողջությամբ պաշտպանել հանքի աշխատողների անվտանգությունը»։
Լրագրողի հարցին, կարո՞ղ ենք ասել, որ համայնքի և հարակից բնակավայրերրի անվտանգությունը ամբողջապես պաշտպանված է, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Ես երբ գնացի այնտեղ, արդեն հասկացա, որ մեր դիրքերը բավականին ամուր են և բավականին մեծ թվով զինվորականներ մարտական ոգով սահմանները պաշտպանում են»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»