211652_close_icon
views-count12466 դիտում article-date 20:47 27-11-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սոթքի հանքի ճանապարհին բախվել են Mercedes-ները. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Մարտունի-Վադենիս–Սոթք ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Սոթք գյուղի բնակիչ, 64-ամյա Վարդան Գևորգյանի վարած Mercedes մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Արամ Մուրադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ ուղևորներ, Սոթք գյուղի բնակիչ, 56-ամյա Փառանձեմ Սարգսյանը «Վարդենիս» բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Ա. Մուրադյանն ու նրա ուղևոր, Վարդենիսի բնակիչ, 38-ամյա Լևոն Մելիքյանը: Վիրավորներից երկուսին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, իսկ երկուսին էլ քաղաքացիներն են դուրս բերել ավտոմեքենաներից: Փրկարարները վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները աշխատում են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր