5271 դիտում
10:01 27-11-2020
Ովքեր և ինչպես կարող են օգտվել օդանավակայանների VIP սրահներից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի կողմից շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որով հաստատվելու է «Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգը»: Խոսքը օդանավակայաններում գործող VIP սրահների մասին է:
Ըստ այդ կարգի՝ հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և սույն կետում նշված պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:
Բայց որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսը կամ Արցախի Հանրապետության նախագահը և ցանկում նշված մյուս պաշտոնյաները իրավունք ունենան օգտվելու հատուկ սրահից, պետք է վարչապետի համաձայնությունը, իսկ դրա համար էլ թռիչքից առնվազն երեք օր առաջ նրանք պետք է դիմեն վարչապետին՝ հիմնավորելով հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտությունը:
Խեղճ վարչապետ, քիչ հոգս ուներ, հիմա էլ հատուկ սրահից օգտվել-չօգտվելու թույլտվության հարցը դրվեց նրա վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
14:32 26-07-2014
Գողություններ` հանրախանութի սրահներից
1313 դիտում
12:54 03-03-2016
Գեղեցկության սրահներից գողություն կատարած կինը հայտնաբերվեց
1213 դիտում
14:26 22-06-2019
Կենտրոնականի ոստիկանները բռնել են խանութ-սրահներից մի քանի անգամ գողություն արած տղամարդուն
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2320 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»