211652_close_icon
views-count2796 դիտում article-date 22:50 26-11-2020

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ [b]Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:[/b]

Նմանատիպ նյութեր