211652_close_icon
views-count16807 դիտում article-date 18:18 26-11-2020

Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը: ՀՀ Պաշտպանության նախարարությունը նույնպես հերքում է այդ լուրը. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ::

Նմանատիպ նյութեր