211652_close_icon
views-count1873 դիտում article-date 09:49 26-11-2020

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ Նախարար Այվազյանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը և իրավունքների վերականգնմանը՝ այդ համատեքստում շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շարունակականության ապահովման կարևորությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի և համանախագահների առաջիկա ժամանակացույցի շուրջ:

Նմանատիպ նյութեր