Կրիշտիանու Ռոնալդու. Մարադոնան անգերազանցելի կախարդ էր
Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Դիեգոյի Մարադոնայի մահվան լուրին:
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս ընկերոջս, իսկ աշխարհը՝ հավերժ հանճարին, լավագույններից մեկին, անգերազանցելի կախարդին:
Նա չափազանց վաղ հեռացավ, սակայն իրենից հետո թողեց անսահման ժառանգություն և հավերժ դատարկություն, որն այլևս չի լցվի: Հանգչիր խաղաղությամբ, քեզ երբեք չեն մոռանա», գրել է պորտուգալացին իր ինստագրամի էջում և Մարադոնայի հետ լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք, որ այսօր Մարադոնան 60 տարեկան հասակում [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/25/1171811/]մահացել է[/url] սրտի կանգից: