211652_close_icon
views-count1902 դիտում article-date 22:46 25-11-2020

Օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 48 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում, ներսում կա տուժած քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել է բնակարանի գույքը (մասնակի) և մեկ հեռուստացույց: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժած Տարիել Հ․-ին (ծնված 1941 թ.), ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։ [b]ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր