211652_close_icon
views-count663 դիտում article-date 14:25 25-11-2020

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում նվազել է 6.7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին 6.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 13.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին նվազումը կազմել է 12.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 12.8 տոկոսով: 2020 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.7 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հոկտեմբերին աճել է 4.3 տոկոսով՝ կազմելով 186 հազար 428 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.1 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նկատվել է նվազում՝ 11.4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 4.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 14.9 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-հոկտեմբերին եղել է 484.96:

Նմանատիպ նյութեր