211652_close_icon
views-count39389 դիտում article-date 12:14 25-11-2020

Ավտովթար Կոտայքի մարզում․ Ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրամանատարի տեղակալը, խմած վիճակում, Opel-ով գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Ավետիք Հովսեփյանը Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ Ա․ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Հիվանդանոցում էլ փորձել է խոչընդոտել բժիշկների աշխատանքը, ինչի համար էլ հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հովսեփյանը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում, որպես դասակի հրամանատարի տեղակալ։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր