43756 դիտում
10:11 26-07-2017
Ավտովթար Երևանում. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 42-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած «Նոր Միլենա» ՍՊԸ-ին պատկանող Opel մակնիշի 364 OC 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանին շտապօգնության բժիշկները նախ տեղում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Արման Սահակյանը և Վարդան Ռուբենյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Խաչատրյանը անցել է սթափության վիճակի զննություն և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)