211652_close_icon
views-count2983 դիտում article-date 15:07 24-11-2020

Տիգրան Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ով կփոխարինի նրան․ ArmLur.am

[url=https://armlur.am/1065648/?fbclid=IwAR2X8BtVvh6YIgaOQN1_wpFOKBcgc_1QQv_8NdXfSL2c3z_mSo6CebbTP5M]ArmLur.am[/url]-ին հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մենք տեղեկացանք, որ վարչապետն ընդունել է Խաչատրյանի դիմումը: Ավելին՝ արդեն որոշում կա, որ այդ գերատեսչությունում որպես ղեկավար նշանակվելու է Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, ով երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Նա մեզ հետ զրույցում հորդորեց սպասել, ապա նշեց, որ ինքը շշուկներին չի արձագանքում: Տիգրան Խաչատրյանի մամուլի պատասխանատու Աննա Օհանյանը մեզ զրույցում հաստատեց Տիգրան Խաչատրյանի դիմումի առկայությունը:

Նմանատիպ նյութեր