Ռուսաստանը և Հնդկաստանը կստեղծեն առաջին համատեղ գերձայնային հրթիռը
                        Ռուս և հնդիկ մասնագետներն աշխատում են BrahMos Aerospace ռուս-հնդկական համատեղ նախագծի վրա, որի արդյունքում ստեղծվելու է առաջին գերձայնային հրթիռը: Այդ մասին հայտնել է «ԱերոՀնդկաստան 20152» ցուցադության ղեկավար Սուդհիր Միշրան:
Նախնական հաշվարկներով՝ հրթիռի ստեղծման համար կպահանջվի 8-10 տարի: Այն իր տեսակի մեջ առաջինը կլինի աշխարհում: Այժմ փորձագետներն ուսումնասիրություններ են կատարում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

