211652_close_icon
views-count90630 դիտում article-date 11:54 24-11-2020

Մահացել է լեգենդար զինվորական Աստվածատուր Պետրոսյանը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է լեգենդար զինվորական, Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս, սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի զինակից-ընկեր, «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է լեգենդար գեներալի հարազատներին և բարեկամներին մեծ կորստի կապակցությամբ։ Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը ծնվել է 1953թ․ հունվարի 3-ին Սպիտակի շրջանի Լեռնապար գյուղում։ 1970 թ. ավարտել է Կիրովական քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1975 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-մետալուրգի որակավորմամբ։ Նյութագետ, մետաղագետ, մետաղների ջերմամշակում, տեխնոլոգիա և սարքավորումներ մասնագիտությամբ։ 1997 թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ 1975-1978 թթ. աշխատել է Ուկրաինայի Յամպոլ քաղաքում, որպես ինժեներ-մետալուրգ, արտադրամասի պետի տեղակալ։ 1978-1983 թթ. - «Հայմեքշինգիտ» ինստիտուտի կենտրոնական լաբորատորիայի առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, բաժնի պետ։ 1983-1985 թթ Մոսկվայի «ՌԵՄԴԵՏԱԼ» ԳԱՄ-Բաժնի պետ ավագ գիտաշխատող 1985-1989 թթ. - «Անդրկովկասկաբել» արտադրական միավորման գլխավոր մետալուրգի տեղակալ- լաբորատորիայի պետ, «Ալմաստ» գիտա—արտադրական միավորման գլխավոր մետրեոլոգի տեղակալ- գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ Զինվորական ծառայությունը 1991 թ. անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։ 1992թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Արցախի հարցերով։ Ակտիվ մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։ 1993-2000 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Փրկարարական ծառայությունը 2000 թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղափոխվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ համակարգ և նշանակվել ՀՀ ԱԻ վարչության պետի տեղակալ։ 2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից: 2006-2008 թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ 2008-2017թթ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ Պարգևներ և կոչումներ 1996 թ. սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում։ 2006 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի թիվ 46Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։ 1998թ-Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով։ 2011 թ. սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր