Հայաստանին վերջնագիր ներկայացնելը սովորական գործ է դառնում. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
« Հայաստանին վերջնագիր ներկայացնելը սովորական գործ է դառնում։ Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն, հետն էլ թելադրում է, թե ինչ ձեւակերպումներ այնտեղ չպետք է լինեն, Թուրքիան որպես վերջնագիր պահանջում է ընդունել մեր համատեղ պատմության մեկնաբանման իր տարբերակը, ըստ իր ճաշակի վերախմբագրել մեր պատմությունը, հրաժարվել մեր սիմվոլներից։ Հիմա էլ Ռուսաստանն է վերջնագիր ներկայացրել. հանրաքվե է պահանջում, որը պետք է որոշի գնում է մեր երկիրը դեպի Արեւմուտք, թե՞ դեպի Ռուսաստան։
Թուրքիայի ու Ադրբեջանի վերջնագրերը ընդունվել են ու կատարման փուլում են, ինչից չի հետեւում բոլորովին, թե նոր վերջնագրեր չեն լինելու։ Լինելու են։ Դրանք կհնչեն սահմանազատման փուլում, կհնչեն անկլավների հարցը քննարկելիս, կհնչեն, երբ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու, Հայաստանից փոխհատուցում ստանալու խնդիրը օրակարգային կդառնա, կհնչեն թուրքական սահմանը բացելիս։
Սպասենք ու կտեսնենք, թե ինչ շրջադարձ է լինելու Ռուսաստանի վերջնագրի դեպքում։ Մեր երկրին վերջնագրեր ներկայացվում են ոչ միայն այն պատճառով, որ պարտված ենք ու թույլ, այլ նաեւ այն պատճառով, որ միջպետական հարաբերություններում հստակություններ չկան։ Մեր «այո»-ն «այո» չէ եւ մեր «ոչ»-ը «ոչ» չէ։ Վստահ չէ ոչ ոք, որ այսօրվա մեր «այո»-ն վաղը «ոչ» չի դառնալու։ Հայկական կողմի խորամանկելու փորձերը տեսնելով, հայկական կողմի «կռուտիտները» տեսնելով՝ կողմերը հստակություն են պահանջում։ Օրը կգա ու նման հստակություն նաեւ Արեւմուտքը կպահանջի։ »