211652_close_icon
views-count16184 դիտում article-date 13:46 23-11-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Toytota-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում բախվել են Mercedes մակնիշի և Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 47-ամյա Համլետ Ավագյանը, 49-ամյա Սուսաննա Ավագյանը և Toyota-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 61-ամյա Էդվարդ Կարապողոսյանը մարմնական վնասվածքներով տեափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ՝ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը։ Փաստի առթիվ Ա․ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը։ Lուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր