1217 դիտում
13:24 23-11-2020
Ալիեւն ինչ ուզի կգրի, սա էլ գլխիկոր կստորագրի. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Մենք որպես պետություն կորցնում ենք թանկարժեք ժամանակը։
Խունտայի օր առաջ հեռացումը ոչ միայն ազգային արժանապատվության, երկրային արդարության եւ բարոյական դատաստանի հարց է։
Քանիցս հիմնավորվել է, որ դա նախեւառաջ ազգային անվտանգության խնդիր է։
Ամենաթարմ օրինակը բերեմ։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը Երեւան եւ Բաքու մի կարեւոր շեշտադրում ուներ, որ կարծես դուրս մնաց վերլուծական դիսկուրսից։
Բաքվում եզրափակիչ ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողի նախապես պատրաստված հարցին ի պատասխան Լավրովն փոխանցեց, որ Ալիեւի պնդմամբ տարածաշրջանային կոմունիկացիոն հանգույցի լիարժեք վերագործարկումը կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է ոչ թե Հայաստանի ապաշրջափակման, այլ դավաճանական կապիտուլյացիոն ակտի վերջին կետով նախատեսված դեպի Նախիջեւան բացվող կոմունիկացիոն թյուրքական երազանքով։
Սա լրջագույն երկարաժամկետ մարտահրավեր է, որը ոչ միայն այլեւս թշնամուն մատուցած պարտավորություն է, այլեւ իր իրականացման դետալների մեջ բազմաթիվ ոչ պակաս վտանգավոր ականներ է պարունակում։
Գործող խունտան ոչ պոտենցիալ, ոչ էլ ցանկություն ունի ամորտիզացնելու կապիտուլյացիոն հայտարարության հետագա վնասներն ու ռիսկերը։Արցախի նոր հայաթափվող գյուղերը դրա վառ ու ցավալի օրինակն են։
Ուստի սրանց պաշտոնավարման յուրաքանչյուր օր նոր հարվածներ է հասցնում մեր ազգային շահերին, վերջնականապես չոքացնելով մեզ տարածաշրջանում։
Թե չէ կրկին ստացվելու է, որ Ալիեւն ինչ ուզի կգրի, սա էլ գլխիկոր կստորագրի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մենք որպես պետություն կորցնում ենք թանկարժեք ժամանակը։ Խունտայի օր առաջ հեռացումը ոչ միայն ազգային արժանապատվության,...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. նոյեմբերի 23, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
2983 դիտում
22:14 26-12-2019
Այսինքն՝ ով ուզի, երբ ուզի, ում ուզի, լսի՞. ոնց որ բռնեք մարդու վրա «ժուչոկ» դնեք». Սասուն Միքայելյան. news.am
10183 դիտում
18:42 22-06-2021
Ալիեւն օկուպացված Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակել
Այս բաժնից
1384 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1000 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար