118666 դիտում
17:58 22-11-2020
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին. Ֆեյսբուքով սպառնում են իրեն և իր եղբորը
[url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը և հայտնել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվերհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր և իր եղբոր, վարչապետի օգնական Նաիրի Սագսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետ Վ. Ղազարյանը դիմումի ընթացքը լուծելու համար հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանին:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5058 դիտում
15:56 15-05-2017
Ամերիկացի երաժիշտը Ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման ժամանակ ինքնահրկիզվել է
4100 դիտում
10:16 12-12-2017
«Կարենամոլ» էպոսագետի տղանե՞րն են «Ֆեյսբուքով զբաղվել». «Ժամանակ»