211652_close_icon
views-count4204 դիտում article-date 11:28 22-11-2020

Ռուսաստանը ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա է բերել ԼՂ խաղաղապահ առաքելության գոտի

[url=https://www.tert.am/am/news/2020/11/22/kharabakh/3449415?fbclid=IwAR31skcAmRmdGi5LOcKf-zjALKDSsf2SPpXnQ4ozqiTCrSCQb38kul44tFI]Tert.am[/url]-ը գրում է. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա են բերել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելության գոտի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի «Իլ -76» ինքնաթիռը օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաներ և սարքավորումներ տեղափելու համար՝ խաղաղապահ առաքելության տարածքում հասարակական ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների մաքրման նպատակով»,-ասված է հաղոդագրության մեջ: Նշվում է, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է հասցրել ռազմական ինժեներներ, բուլդոզեր և ծանրաբեռնված արտաճանապարհային մեքենա: «Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման ժամանակ, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի զինման համար: Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում»,- հավելվում է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահ պարեկներն ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր: Ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը:

Նմանատիպ նյութեր