196672 դիտում
22:51 21-11-2020
ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի կոչը՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցներին
ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Արցախում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Նրա տեսակետը հրապարակել է ռուսական [url=https://eadaily.com/ru/news/2020/11/17/eks-ministr-gosbezopasnosti-armenii-prizval-silovye-struktury-byt-nacheku?fbclid=IwAR37-6pRXx90gmrNCkggCo3rt6wS86nrUnL-suNMMlz-YkEh8GylQ77kL90]EADaily[/url] գործակալությունը։
Նա նշել է, որ ներկայումս ժամանակը չէ հեռու գնացող եզրակացություններ անել, փոխարենը հարկավոր է կենտրոնանալ պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների վերացման վրա: Պետրոսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և երախտագիտություն հայտնել Հայրենիքը պաշտպանած զինվորնրին:
Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, նա նշել է, որ խորապես երախտապարտ է բոլոր սպաներին և զինվորներին, ովքեր ոտքի կանգնեցին հայրենիքը պաշտպանելու համար: Հատկապես ընկածներին ու ծանր վիրավորվածներին: «Ես սգում եմ այն ընտանիքների հետ միասին, որոնք կորցրել են իրենց հայրերին ու որդիներին», – շեշտել է Կառլոս Պետրոսյանը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը զինադադարի հաստատման գործում, որը հնարավորություն է տվել խուսափել հազարավոր նոր զոհերից, անհնար է թերագնահատվել: Պետրոսյանը ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականների կողմից խաղաղապահ գործողության անցկացումը, որը, նրա խոսքերով, կայունացնելու է իրավիճակը և ապահովելու է տասնյակ հազարավոր փախստականների իրենց տներ անվտանգ վերադարձի գործընթացը:
«Ես կցանկանայի դիմել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների աշխատակիցներին: Մենք մեզ պարտադրված պատերազմում հսկայական կորուստներ ենք կրել, բայց ավելի շատ ենք տառապելու, եթե հիմա չկանգնենք, չվերլուծենք իրադարձությունների էությունը և չվերականգնենք կարգուկանոնն ու կայունությունը մեր սեփական տանը: Գիտակցելով պահի բախտորոշությունն ու մեր երկրի վրա կախված սպառնալիքի լրջությունը` ես խստորեն կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով հավատարմության երդում է տվել Հայաստանի Հանրապետությանը` ծառայել միայն Օրենքին, թույլ չտալ իրեն ներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ: Եղեք զգոն և եղեք ժողովրդի կողքին՝ պահապան լինելով ժողովրդի շահերին: Սա իմ կոչն է»,- ասել է Կառլոս Պետրոսյանը։
Նմանատիպ նյութեր
17806 դիտում
23:27 22-03-2022
«Զրուցակցիս հյուր». հարցազրույց Կառլոս Պետրոսյանի հետ, 1997թ. ՏԵՍԱՆՅՈՒԹ