211652_close_icon

Վալերի Օսիպյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին. Irakanum.am

views-count60010 դիտում article-date 20:56 21-11-2020
Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ, այսօր ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ։ Վանեցյանը ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ: «Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասել էր Վանեցյանը: Արդյո՞ք այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից նման հրահանգ ստացել է, [url=https://irakanum.am/2020/11/21/%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d6%80%d5%ab-%d6%85%d5%bd%d5%ab%d5%ba%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%be%d5%a1%d5%b6%d5%a5%d6%81%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1/?fbclid=IwAR2bu5zuhrGzUOhgdCZFVBZ_XVsiJgtWB1ZACQlv82dXb-BE0gay6Xe0Fl8]Irakanum.am[/url]-ը փորձեց պարզել Օսիպյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են բոլորին։ «Ես ու իմ ընկեր, գեներալ Վանեցյանը եղել ենք Իջևանում և թույլ չենք տվել, որ այդ արյան գետերը հոսեն »,- ասաց նախկին ոստիկանապետը, այլ հարցերի չպատասխանելով։

Նմանատիպ նյութեր