211652_close_icon
views-count1801 դիտում article-date 16:06 21-11-2020

Երևանում նոյեմբերի 23-ին և 26-ի գիշերը սպասվում է անձրև

Հայաստանի տարածքում՝ նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 1-3 աստիճանով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0167335001605959789801675.jpg[/img] Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ի գիշերը սպասվում է անձրև, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ին պասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0621461001605959800860603.jpg[/img]

Նմանատիպ նյութեր