211652_close_icon
views-count844 դիտում article-date 15:34 23-04-2023

Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում ապրիլի 23-ի, 25-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3, 24-ի ցերեկը կնվազի 3-4 ասստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 23-ի և 28-ի երեկոյան ժամերին  սպասվում է, 26-27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Նմանատիպ նյութեր