45747 դիտում
09:39 29-08-2017
Գորտի երեսին թքում ես, ասում է՝ «անձրև է գալիս». մինչ ժողովուրդն անձրևին կարոտ է, հանրապետության «գաի»-ն իրականացրեց «Անձրև» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 տասնյակից ավելի տրանսպորային միջոցներ, որոնց վարորդները «գիշերային չղջիկի» հոգեբանությամբ իրենց «երկաթյա նժույգներով զվռնում էին» Երևանի փողոցներում՝ խանգարելով բնակիչների անդորրը։
Բոլոր ավտոմեքենաները «գաի պլաշչադկա» են տեղափոխվել գիշերը, ժամը 00։30-ից մինչև 04։00-ն ընկած ժամանակահատվածում։
Երբ ժողովորդն ասում է, որ «կարմիր կովն իր կաշին չի փոխում» կամ «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը», այս խոսքերի մեջ են տեղավորվում նմանատիպ վարորդները։, ովքեր գերհզոր խլացուցիչներով դիվադադար են անում աշխատանքից տուն վերադարձած ու հանգստին կարոտ բնակիչներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և, Գ. Շամշյանի տեղեկություններով, նրանց տրանսպորտային միջոցները վերցվելու են ոչ միայն ճանապարհային ոստիկանների, այլև պարեկապահակային ծառայություն կատարող աշխատակիցների հսկողության տակ, և եթե նրանք հերթական անգամ «փայլեն իրնեց օյինբազությամբ», ապա ավտոմեքենաները նորից տեղափոխվելու են «գաի պլաշչադկա», ու այս անգամ օրինախախտ վարորդները տևական ժամանակ Газель-ներով են շրջելու։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկվա «Անձրև» օպերացիան ղեկավարել են ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9501 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին