76600 դիտում
14:16 21-11-2020
Արդյո՞ք Մանվել Գրիգորյանին հուղարկավորելու համար էր «Եռաբլուրի» կենտրոնական հատվածում փորված փոսը․ 168.am
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի կենտրոնական հատվածում փոս է փորված, թե ո՞ւմ համար, փորձեցինք պարզել ՊՆ լրատվական վարչությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Գրում է [url=https://168.am/2020/11/21/1412068.html?fbclid=IwAR0Gq-KezdRDlmkocV9E2o2q14iFb3QFlC38w5_kJ1ZuQ8GsTYoV4Hok5sc]168.am[/url]-ը։
Ընթացակարգի համաձայն՝ «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու համար համապատասխան թույլտվություն տալիս է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ համապատասխան դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Համենայն դեպս, նախորդ բոլոր դեպքերում այդ ընթացակարգով են տեղի ունեցել «Եռաբլուրում» հուղարկավորությունները:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը երեկ՝ զորավարի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի՞ սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, քանի որ նման ցանկություն էր հայտնել, ասաց, որ, եթե նման բան լինի, ապա դա կլինի Վազգեն Սարգսյանի սրտով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հուղարկավորվելու է ոչ թե «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այլ հայրենի Արշալույս գյուղի Եղբայրական հուշահամալիրում:
168.am-ն այսօր փաստաբանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորում «Եռաբլուրում», ինչին Արսեն Մկրտչյանը պատասխանել է, որ իր հետ խոսել է «Եռաբլուրի» ճարտապետ ներկայացած ոմն Ասլան Մխիթարյանը, որն ասել է, որ Վազգեն Սարգսյանի հարևանությամբ չեն կարող հուղարկավորել, քանի որ «Եռաբլուրի» ընդհանուր ճարտարապետական դիրքը կխախտվի»:
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/11/21/1412068.html?fbclid=IwAR0Gq-KezdRDlmkocV9E2o2q14iFb3QFlC38w5_kJ1ZuQ8GsTYoV4Hok5sc]սկզբնաղբյուր[/url] կայքում
Տեսանյութը՝ 168․am-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
799 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
742 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը