Հարազատները որոնում են 33-ամյա կամավորականին, ով եղել է Ջաբրայիլում
Հարազատներն ու ընկերները որոնում են 33-ամյա Արսեն Հովհաննեսի Ղազարյանին։ Վերջինս թուրք-ադրբեջանական հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ չհայտարարված պատերազմ սանձազերծելու ժամանակ որպես կամավորական, սեպտեմբերի 29-ին մեկնել է Արցախ, իր ծառայությունն է կատարել Մեխակավանի (Ջաբրայիլ) առաջանագծում։
Վերջին անգամ հարազատների հետ հեռախոսային կապ է հաստատել հոկտեմբերի 2-ին։
Հարազատները տեղեկություններ են ստացել, որ նա վիրավորվել է ոտքից և մնացել շրջափակման մեջ։ Ձախ ուսի վրա ունի դաջվածք Աստվածամոր պատկերով։
Հարազատները խնդրում են՝ ովքեր տեղեկություն ունեն կամավորական զինվորի մասին, թող զանգահարեն [b]094 000314[/b]։