Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան
Թուրք զինվորականներն առաջիկայում կուղարկվեն Ադրբեջան, ինչի մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է [url=https://ria.ru/20201121/turtsiya-1585643113.html]ria.ru[/url]-ն:
«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստումը»,-ասել է նախարարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրին: Ըստ փաստաթղթի՝ նրանք կարող են այնտեղ գտնվել մեկ տարվա ընթացքում:
Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվա ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ հուշագիր են ստորագրել և որ թուրք զինվորականները ևս մասնակցելու են համատեղ խողաղապահ առաքելությանը: Մինչդեռ Մոսկվայում նշել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ հարցով աշխատելու են Ադրբեջանի տարածքում գտնվող մշտադիտարկման կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ առաաքելության մասին խոսք չկա: