Լավրովը ժամանել է Երևան, ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան, հաղորդում է [url=https://ria.ru/20201121/lavrov-1585642027.html]ria.ru[/url]-ն։ «Լավրովը ժամանել է Երևան»,- հայտնել են ռուսական պատվիրակությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։
Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը:
Այս պահին ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան։