7641 դիտում
10:15 21-11-2020
Իշխանությունները ԿԳՄՍ նախարարի թեկնածու չունեն. բոլորը հրաժարվում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են:
Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որևէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաև դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում:
Այժմ իշխանությունները փնտրում են մի անձի, որն ի վիճակի կլինի այդ գերատեսչությունը կառավարել, խնդիրը կայանում է նաև նրանում, որ գրեթե բոլոր «վտանգավոր» ու հարցերով լի ոլորտները միավորվել են՝ դառնալով մի կառույց, որտեղ առկա են բազմապիսի խնդիրներ ու հրատապ լուծումներ են պահանջում:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների շուտով աշխատանքից ազատվելու է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
47090 դիտում
09:07 14-12-2017
Սերժ Սարգսյանը հեռանում է, իսկ կուսակցությունները ՀՀ նախագահի նոր թեկնածու չունեն. «Ժողովուրդ»
2058 դիտում
11:11 18-03-2022
ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»